Приветствую Вас, Հյուր! Регистрация RSS
Կիրակի, 19.05.2024

Միջագետք
Միջագետք, բնամարզ Արևմտյան Ասիայում, Տիգրիս և Եփրատ գետերի ավազանում։ Հին Արևելքի խոշոր մշակութային կենտրոններից։ Ընդգրկվում է Միջագետքի հարթավայրը և Ջեզիրե սարավանդը։ Կլիման հյուսիսում մերձարևադարձային է, հարավում՝ արևադարձային, անապատային։ Հունվարի միջին ջերմաստիճանը Բաղդադում մոտ 10 աստիճան է, հուլիսինը՝ 34 աստիճան։ Տարեկան տեղումները՝ 163մմ։ Հիմնական գետերն են Տիգրիսն ու Եփրատը։ Տարածված են մերձարևադարձային և արևադարձային անապատները, ծայրամասերում՝ կիսաանապատները, գետերի երկարությամբ՝ տեղ–տեղ սրահային անտառները։ Հյուսիսում կան նավթի հարուստ հանքավայրեր։ Բնակիչները զբաղվում են քոչվորական անասնապահությամբ, ոռոգովի հողագործությամբ, փյունիկյան արմավենու մշակությամբ։
Միջագետքի Մասիոս լեռնապարից հյուսիս գտնվող երկրամասը մատենագրության մեջ կոչվել է Միջագետք Հայոց, Եփրատի և նրա վտակ Խաբուրի միջև գտնվող Միջագետքի մասը՝ Միջագետք Ասորվոց։ Միջագետքի տարածքում մ.թ.ա. IV-III հազարամյակներում ձևավորվել են վաղ դասակարգային պետություններ, մ.թ.ա. III հազարամյակի վերջին՝ Աքքադը, Ուրը։ Մ.թ.ա. II հազարամյակի սկզբին Միջագետքի հարավում կազմավորվել է Բաբելոն պետությունը։ Հետագայում Միջագետքը գտնվել է Ասորեստանի, Նոր Բաբելոնական թագավորության, Աքեմենյանների, Ալեքսանդր Մակեդոնացու, Սելևկյանների, Պարթևական պետության կազմում։ Մ.թ. 114-117–ին նվաճել է Հռոմի կայսր Տրայանոսը։ Հուստինիանոս I–ի ժամանակ Միջագետքի զգալի մասը գտնվել է Բյուզանդիայի տիրապետության տակ, VII դարից՝ Արաբական խալիֆայության կազմում։ X դ. Եփրատի վերին հոսանքում, նրա ձախ ափին կազմվել է բյուզանդական Միջագետքի բանակաթեմը, որի մեջ մտել են Բարձր Հայքի, Ծոփքի արևմտյան գավառները, Կամախը և Երզնկան։ XIIդ. Միջագետքը նվաճել են սելջուկները, XIIIդ.՝ մոնղոլները, XVIդ. Սկզբին Սեֆյանների գերիշխանության տակ էր, XVIIդ.– 1918–ին՝ Օսմանյան կայսրության կազմում։ Առաջին համաշխարհային պատերազմից հետո Միջագետքի մեծ մասը գտնվում է Իրաքի կազմի մեջ, մնացածը՝ Սիրիայի և Թուրքիայի։
Մ.թ.ա. I դ. Միջագետքի զգալի մասը գտնվել է հայկական պետության կազմում։ Միջագետքի նվաճած մասը Տիգրան Բ Մեծը դարձրել է նահանգ և կառավարիչ նշանակել իր եղբայր Գուրասին։ Մ.թ.ա. 66-ի հայ–հռոմեական հաշտությամբ Տիգրան Բ Մեծը կորցրել է Միջագետքի հողերը, բացառությամբ Մեծ Հայքի մաս կազմող Հայկական Միջագետքի։ X-XI դդ. Միջագետքի մի մասը մտել է Կիլիկիայի արևելքում և Ասորիքում առաջացած հայկական իշխանությունների մեջ։ Միջագետքում ընդարձակ տիրույթներ ունեին Պահլավունիները։ 1046–ին Գրիգոր Մագիստրոս Պահլավունին նշանակվել է Միջագետքի բյուզանդական կառավարիչ։ Հայկական պետականության և XII դ. կեսին Միջագետքում հայկական իշխանությունների անկումից հետո Միջագետքը շարունակել է մնալ հայերի տնտեսական և մշակույթային կենտրոններիցմեկը։
Категория: Լուրեր | Добавил: ero (22.02.2012) | Автор: Erik E
Просмотров: 4201 | Комментарии: 2 | Рейтинг: 2.7/3
Всего комментариев: 2
2 Arthur   (09.10.2014 21:30) [Материал]

nenec vochinch

 
1 flora   (07.10.2014 16:24) [Материал]

shat lav patmutyunna

 
row">

Добавить комментарий