Մանրամասն տեղեկություններ (Տիեզերական փոշի)
| Տիեզերական փոշի ձևավորվում է տիեզերքում, ունի մի քանի մոլեկուլից մինչև 0,1 մմ չափեր: Մոտ 40 կիլոտոննա տիեզերական փոշի ամեն տարի նստում է Երկիր մոլորակի վրա: Տիեզերական փոշին կարելի նույնպես տարբերել նրա աստղագիտական տեղաբաշխման հիման վրա, օրինակ՝ միջգալակտիկական փոշի, միջաստղային փոշի, մերձմոլորակային փոշի, փոշու ամպեր աստղերի շուրջ, աստերոիդների փոշի, գիսաստղների փոշի, Կոյպերի գոտու փոշի և միջաստղային փոշի: Արեգակնային համակարգում փոշիային նյութը հավասարաչափ չէ բաշխված, այլ հիմնականում կենտրոնացված է տարբեր չափերի փոշու ամպերի մեջ: Սա հնարավոր եղավ պարզել ամբողջական արևի խավարման ժամանակ 1961 թվականի փետրվարի 15-ին օպտիկական սարքավորումների միջոցով, որը տեղադրված էր հրթիռի վրա: | |
|
| |
| Просмотров: 600 | |
| Всего комментариев: 0 | |