Приветствую Вас, Հյուր! Регистрация RSS
Կիրակի, 19.05.2024

Մշակություն
Մշակույթ, կուլտուրա (< լատ. cultura - մշակում, դաստիարակում) - հասարակության և մարդու զարգացման որոշակի մակարդակ,որն արտահայտվում է մարդկանց գործունեության և կյանքի կազմակերպման ձևերով և տիպերով: «Մշակույթ» հասկացությունը օգտագործվում է որոշակի պատմական դարաշրջանների, հասարակական-տնտեսական ֆորմացիաների, կոնկրետ հասարակարգերի, ազգությունների, ազգերի, ինչպես նաև կյանքի ու գործունեության առանձնահատուկ եղանակների զարգացման մակարդակը բնութագրելու համար: երբեմն «մշակույթ» տերմինը վերագրում են կյանքի զուտ հոգևոր ոլորտին: Մշակույթը ընդգրկում է ոչ միայն գործունեության առարկայական արդյունքները (արվեստի ստեղծագործություններ, մեքենաներ, տեխնիկա, կացարաններ, իրավունքի և բարոյականության նորմեր և այլն) այլև սուբյեկտիվ՝ մարդկային ուժերն ու ընդունակությունները, որոնք իրականացվում են գործունեության մեջ (գիտելիքներ, ունակություններ, արտադրական և մասնագիտական հմտություններ, աշխարհայայացք և այլն): Մշակույթը բաժանվում է նյութական և հոգևորի: Նյութականը ընդգրկում է ողջ նյութական գործունեությունը և նրա արդյունքները, հոգևոր մշակույթը ընդգրկում է գիտակցությունը, հոգևոր արտադրության ոլորտը (ճանաչողություն, բարոյականություն, դաստիարակություն,հասարակության գիտակցության ձևերը):
Վերածնունդ

Վերածնունդ
Մշակույթը
Գիտություն
Գրականություն
Երաժշտություն
Իմաստասիրություն
Կերպարվեստ
Ճարտարապետություն
Պար

Երկրները
Անգլիա
Գերմանիա
Իսպանիա
Իտալիա
Լեհաստան
Նիդերլանդներ
Հայաստան
Հյուսիսային վերածնունդ
Ֆրանսիա

Վերածնունդը կամ Ռենեսանսը (ֆր.՝ Renaissance, իտալ.՝ Rinascimento) Արևմտյան և Կենտրոնական Եվրոպայի երկրների մշակույթային և գաղափարական զարգացման մի դարաշրջան է, երբ միջնադարյան մշակույթից անցում է կատարվել նոր ժամանակի մշակույթին, (Իտալիայում՝ 14-16-րդ դարերում, մյուս երկրներում ՝ 15-16-րդ դարերում)։
Բովանդակություն [թաքցնել]
1 Մշակույթը
2 Վերածննդի կերպարվեստը
3 Երաժշտություն
4 Ճարտարապետությունը
[խմբագրել]Մշակույթը

Վերածննդի մշակույթի հիմնական գծերն են աշխարհիկ բնույթը, հումանիստական աշխարհահայացքը, անտիկ մշակույթային ժառանգությանը դիմելը, այն վերածնելը, այստեղից էլ Վերածնունդ անվանումը (շրջանառության մեջ է դրել Ջորջո Վազարին)։ Վերածննդի մշակույթի նախակարապետը միջնադարյան քաղաքային մշակույթն է, որի վերելքը առաջացնում էր անտիկ մշակույթի նկատմամբ հետաքրքրություն (Կարոլինգյան արվեստ)։ Եվրոպայի տնտեսապես առավել զարգացած երկրներում ու շրջաններում գործարար ակտիվության պայմաններում առաջ է մղվում գործուն անձնավորությունը, որի դիրքն ու հաջողությունները պայմանավորվում էին ոչ թե տոհմական ծագումով, այլ՝ սեփական ձեռներեցությամբ և գիտելիքներով։ Ֆեոդալական հարաբերությունները, դասային մեկուսացումը, կրոնական բարոյախոսությունը, միջնադարյան ավանդույթները մարդու համար նեշ են դառնում։ Նոր աշխարհայացքի կրողներ դարձան գրականության, բանասիրության, իմաստասիրության, արվեստի ներկայացուցիչները։ Մարդը հռչակվեց տիեզերքի կենտրոն, բնության մաս և բնության առավել կատարյալ ստեղծագործություն։ Մարդը, նրա ապրումները, ներաշխարհը, երկրային կյանքը դարձան Վերածննդի գրականության և արվեստի գլխավոր թեմաները։ Անտիկ ժառանգության և հումանիստական գաղափարների տարածմանը գործնականում մեծապես նպաստեց տպագրության գյուտը (Յոհան Գուտենբերգ)։ Ծագելով Իտալիայում՝ Վերածնունդը հենց այդ երկրում էլ ստացավ առավել ավարտուն դասական տեսք։ Վերածնունդը որպես ամբողջական դարաշրջան գոյություն է ունեցել միայն Իտալիայում։
[խմբագրել]Վերածննդի կերպարվեստը

«Վիտրուվիանյան մարդը» Լեոնարդո դա Վինչի

Հիմնական հոդված ՝ Վերածննդի կերպարվեստը:

Վերածննդի կերպարվեստը առավել զարգացման և կատարելության է հասել Իտալիայում։ Ստեղծագործաբար օգտվելով անտիկ ժառանգությունից, հենվելով գիտության նոր նվաճումների վրա՝ այդ ժամանակաշրջանի իտալացի արվեստագետները ձգտել են ճշմարտացի պատկերել մարդուն և շրջակա իրականությունը։ Նրանք արվեստը հարստացրել են մարդու մարմնի կառուցվածքի ճշմարիտ պատկերմամբ, հեռանկարի, լույս ու ստվերի, ծավալի, կրճատումների և այլ պրոբլեմների մշակմամբ և կիրառմամբ։ Վերածննդի արվեստագետները կրոնական տեսարաններին հաղորդել են երկրային բովանդակություն։ Արվեստի գլխավոր հերոսը դարձել է մարդը։
[խմբագրել]Երաժշտություն

Վերածննդի Երաժշտությունը:

Համերգ Լորենցո Կոստա
Վերածննդի շրջանի նկար
Վերածննդի շրջանի պրոֆեսիոնալ երաժշտությունը կրել է ժողովրդականի ազդեցությունը, ներթափանցվել է հումանիստական աշխարհընկալումով, որը նախ դրսևորվել է առաջադիմական Art nova (Նոր արվեստ) ուղղության ներկայացուցիչների ստեղծագործությունների մեջ (14-րդ դար, Իտալիա)։ Հոմոֆոն՝ հարմոնիկ երաժշտության ձևավորումից հետո զարգացել են մենակատարային, վոկալ, վոկալ նվագակցությամբ և գործիքային պիեսները, օպերան, կոնտատը և օրատորիան։ Ի հայտ եկան աշխարհիկ երաժշտարվեստի բազմազան ժանրեր, որոնցից են՝ ֆրոտտոլան և վելլանելլան Իսպանիայում, բալլադը Անգլիայում, մադրիգալը Իտալիայում։ Վերածննդի դարաշրջանում կազնավորվել են երաժշտական նոր ժանրեր, առաջացել են լյուտնյայի, երգեհոնի, վյորչինելիի նվագի ազգային դպրոցներ։ Զարգացել է կատարողական արվեստը, կատարելագործվել է ջութակը և նրա ընտանիքի գործիքները։ Ստեղծվել է երաժշտական հատուկ գրականություն։ Իտալիայում 15-րդ դարի վերջին հնարվել է նոտագրությունը։
[խմբագրել]Ճարտարապետությունը

Հիմնական հոդված ՝ Վերածննդի ճարտարապետությունը:

Սանտա Մարիա դել Ֆիորե, Ֆլորենցիա
Վերածննդի ճարտարապետությունը դիմել է անտիկ հունա- հռոմեական շինարարական արվեստի գեղագիտական հիմունքներին, հնարքներին և ձևերին: Նրանում առաջնակարգ տեղ են գրավել աշխարհիկ կառույցները՝ հասարակական շենքերը, պալատները, քաղաքային տները: Ճարտարապետության մեջ Վերածննդի ոճի հաստատմանը մեծապես նպաստել են Լ. Բ. Ալբերտիի, Ջ. դա Վինյոլայի, Ա. Պալլադիոյի տեսական տրակտատները։
Սա Արվեստին վերաբերվող անավարտ հոդված է։ Դուք կարող եք օգնել Վիքիփեդիային՝ ուղղելով և լրացնելով այն։

15-րդ դարում Իտալիայի երկնակամարում փայլեց հանճարների մի իսկական համաստեղություն: Լեոնարդո դա Վինչի, Միքելանջելո, Ռաֆայել, Ջորջոնե, Տիցիան, Վերոնոզե և էլի այլ երևելի գեղանկարիչներ, քանդակագործներ ու ճարտարապետներ, որոնք իրենց հանճարի քուրայում ձուլեցին Իտալիայի «Ոսկե դարը»: Դա Վերածնունդն էր, ասես երկար ու տանջալից մղձավանջից արթնացած ու վերստին իրենց գտած ուժեղ, կենսախինդ մարդկանց դարաշրջանը: Ամրակուռ, հուժկու, արիասիրտ մարդկանց դարաշրջանը, հերոսների, որոնք ասես իջել էին հունական արձանների պատվանդաններից և պատրաստ էին ամեն տեսակ քաջագործությունների: Բայց վարվելակերպն ավելի վայելչագեղ էր դարձել, ճաշակներն` ավելի նրբին, կեցվածքներն ու դեմքերն արտահայտում էին մեծ կամք ու եռանդ: Դա աշխարհը ճանաչելու և հասկանալու ծարավի, ստեղծագործելու բուռն կրքով լեցուն մարդկանց, մեծ արվեստի, մեծ հայտնագործությունների դարաշրջանն էր: Դա այն ժամանակն էր, երբ Ֆ. Էնգելսի բառերով ասած` «…հիացած Արևմուտքի առջև դիմականգնեց մի նոր աշխարհ` հունական հնադարը…», որի արվեստն օրինակ հանդիսացավ Վերածնության արվեստի համար և Վերածննդի մեծերը անտիկ կոթողների օրինակով ստեղծեցին գլուխգործոցներ, որոնք մինչև օրս էլ հիացմունք ու զարմանք են պատճառում դիտողին: Դա այն ժամանակ էր, երբ Ֆլորենցիան հավակնում էր երկրորդ Աթենքը դառնալ և Լորենցո Մեդիչին աչքի առաջ ուներ Պերիկլեսի, իսկ Միքելանջելոն` Ֆիդիասի սխրանքը: Անշուշտ, բոլորս գիտենք Միքելանջելոյի վեհաշունչ Դավթին, Լեոնարդո դա Վինչիի գեղեցկուհի Ջոկոնդային, Ռաֆայելի` վճիտ հայացքով Սիքստինյան տիրամորը, Ջորջոնեի հիասքանչ Հուդիթին… նուրբ ու գեղեցիկ կանացի կիսադեմեր, սիրունատես, քաջարի պատանիներ, որոնք ուժ ու բերկրություն են մարմնավորում, ֆիգուրների հուզախռով բազմություն, բարձրացող ձեռքեր, պոկված իրաններ, ջլերի սլացք, մկանների երկունք… Եվ այդ ամենը միայն խանդաղատանք են առաջ բերում: Ամեն ինչ պարզ է, իրական, ակնահաճո ու սրտամոտ և հետապնդում է որոշակի նպատակ: 15-րդ դարը Իտալիայի համար դժվար ժամանակաշրջան էր, Պորտուգալիայի, Նիդեռլանդների, Իսպանիայի հետ մրցակցությունը, Եվրոպայի հյուսիսից անընդհատ հարձակումները լուրջ վտանգի առաջ էին կանգնեցրել երկիրը: Այդ ամենին գումարած նաև ավատական երկպառակությունները, սկիզբ առնող դասակարգային պայքարը, խռովությունները, արյունալի ընդհարումները, խարդավանքն ու թշնամանքը, երբ միայն ուժով ու ճարպկությամբ էր հնարավոր գոյություն պահպանել: Հիշենք Բենվենուտո Չելլինիի ինքնակենսագրականը, որտեղ մեծ քանդակագործը, ժողովրդական անպաճույճ լեզվով ներկայացնելով իր ապրած կյանք պատմությունը, տալիս է նաև դարի բնութագիրը: Բենվենուտոն ճանաչված արվեստագետ էր, օժտված գերբնական տաղանդով, բոլորի կողմից փառաբանված, բայց ապրելու և ստեղծագործելու համար ստիպված էր պայքարել` շատ հաճախ խտրություն չդնելով միջոցների մեջ, որովհետև այդպես էր պահանջում ժամանակը, այդպիսին էին ժամանակի բարքերը: Ամրակազմ, ուժեղ, զենք բանեցնելու մեջ վարժ, կոփված լինելը գոյության պայման էր, ու ոչ միայն սեփական կյանքի, այլև` մերձավորների: Այդպիսի մարդիկ էին հարկավոր նաև երկրին, որը ճակատագրական ճրեր էր ապրում: Հյուսիսից չդադարող հարձակումներն ու ոտնձգությունները, տարբեր կուսակցությունների ու խմբավորումների գժտությունները չէին կարող չհուզել Իտալիայի մեծ մարդկանց: Հենց Դավիթի պես պիտի լինել հայրենիքի զինվորն ու քաղաքացին, այդպես ուժեղ, մոլեգին ու ահարկու: Ահա թե ինչու նրանք իրենց հայացքները սևեռեցին գեղեցիկ, առողջ, գործունակ, հուժկու և քաջարի կերպարների վրա, փորձելով տեսնել նաև նրանց ներսում եռացող հույզերն ու կրքերը: Ահա թե որտեղից էր գալիս հետաքրքրությունն անտիկ աշխարհի նկատմամբ, ինչու էին Վերածնության դարաշրջանի մարդու համար օրինակ ծառայում անտիկ հերոսների սխրանքները: Ահա թե ինչպես հաստատվեց գեղեցիկի տիրապետութությունը: Առողջ և գեղեցիկ մարմին և առողջ ու գեղեցիկ հոգի: Այդպիսին չէ± հրաշագեղ Ջոկոնդան իր առեղծվածային ժպիտով, որը, դրանով հանդերձ, նույնքան իրական է, որքան բնորդուհին: Դա աշխարհիկ առաջին դիմանկարն էր, որով համաշխարհային գեղանկարչության մեջ հիմք դրվեց մի նոր ժանրի: Ջորջո Վազարին իր «Ամենանշանավոր գեղանկարիչների, քանդակագործների և ճարտարապետների վարքագրության» մեջ այսպիսի տողեր է գրել մեծ քանդակագործի մասին. «… որը ընդունակ էր բացարձակապես բոլոր արվեստներում ու ցանկացածդ արհեստում հենց միայն իր ստեղծագործությամբ ցույց տալ, թե ինչքան կատարյալ կարող է լինել նկարչությունը գծերով ու ուրվագծերով, լույսով ու ստվերով արտահայտչականություն հաղորդելով առարկաներին, ճշգրիտ դատողությամբ քանդակներ կերտելով և կառուցելով հարմարավետ, հաստատուն, համաչափ, ճարտարապետական զանազան զարդարանքներով հարուստ շենքեր»: Իսկ ազատամիտ իմաստուն Լեոնարդո դա Վինչին, երկնային բարձունքների ու երկրային հովիտների տիրակալ Ռաֆայելը, ինքնաբուխ ու զորավոր մյուս հանճարները փնտրեցին ու գտան նոր մարդուն, որ սիրում է կյանքը, լի է կյանքով և ապրում է գեղեցիկի թագավորությունում, ուր ամեն ինչ ներդաշնակ է նրա արտաքին ու ներքին նկարագրին: Այսպիսին է իտալական Վերածնունդը, որը Էնգելսի բնորոշմամբ «… մարդկության կողմից մինչև այդ ապրած մեծագույն առաջադիմական հեղաշրջումն էր, դարաշրջան, որ տիտանների կարիք էր զգում և ծնեց տիտաններ` մտքի, տենչի ուժով…»:
Категория: Լուրեր | Добавил: ero (11.03.2012)
Просмотров: 3049 | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
row">

Добавить комментарий