Приветствую Вас, Հյուր! Регистрация RSS
Կիրակի, 19.05.2024

Մանրամասն տեղեկություններ (Սև խոռոչ)
Սև խոռոչը ըստ հարաբերականության ընդհանուր տեսության տիեզերքի մի շրջան է, որից ոչինչ, նույնիսկ լույսը, չի կարող փախչել: Սև խոռոչը առաջանում է մեծ զանգված ունեցող աստղերի կյանքի ավարտին:
Ըստ տեսական Ֆիզիկայի կանոների տարածություն-ժամանակում գտնվող հսկայական զանգվածը կարող է ստեղծել այնպիսի մի ձգողական ուժի դաշտ, որ լույսը անգամ անկարող է լինելու ազատվել դաշտից:
Հեռացման արագությունը այն արագությունն է, որով հեռանում է մարմինը տվյալ որևէ օբյեկտի ձգողությունից: Օրինակ՝ արհեստական արբանյակը Երկրից հեռանալու համար պետք է ունենա 11,2կմ/վ արագություն, իսկ սև խոռոչի ձգողությունը այնքան մեծ է, որ պետք է լույսից առավել արագ գնացող օբյեկտ:
1905 թվականին Այնշտայնը իր հարաբերականության տեսությունում փաստում է, որ լույսից արագ գնալ հնարհավոր չէ (բացարձակ արագություն, 299,792,458 մ/վ): Դրա համար էլ սև խոռոչները սև են, նրանք սեփական լույսը չեն թողնում, որ տարածվի այլուր:
Սև խոռոչ կարող է լինել այն ամենը, որ ունենա փոքր չափսեր, բայց մեծ զանգված, օրինակ՝ Երկիր մոլորակն էլ կարող է սև խոռոչ դառնալ, եթե այն փոքրանա մինչև եղունգի չափ:
[խմբագրել]Սև խոռոչի առաջացումը

Աստղերն ունեն կյանքի տևողություն՝ երբ աստղի միջուկը այլևս էներգիա չի ստեղծում, աստղը սկսում է մահանալ և վերածվում է կարմիր գիգանտի և հետո պայթում է: Միջուկը իր մեծ գրավիտացիոն ուժի շնորհիվ սկսում է արագ պտտվել, կուլ տալով ամեն ինչ, և այսպիսով ձևավորվում է սև խոռոչ: Ըստ Այնշտայնի գոյություն ունի քառաչափ տարածություն (մեր եռաչափը և ժամանակը), որոնք սև խոռոչի ներսում ուղղակի կանգ են առնում և սև խոռոչի ամենավերջում ձևավորվում է մի սինգուլյար վիճակ, որը այն տեղն է, որտեղ ամբողջ զանգվածը սեղմված է մինչև զրոյական չափ:
Ինչպես բոլոր գալակտիկաների այնպես էլ Ծիր Կաթին գալակտիկայի կենտրոնում սև խոռոչ գոյություն ունի: Ծիր Կաթինի կենտրոնում էլ գտնվում է հսկայական չափսերի հասնող սև խոռոչ, որի զանգվածը թեև 3-4 միլիոն անգամ առավել է Արեգակնային համակարգի արևից, բայց չափսերով տասն անգամ փոքր է:
Սև խոռոչները ֆանտաստ գրողների մեծ թեմա են հանդիսաում:
Категория: Լուրեր | Добавил: ero (22.02.2012) | Автор: Erik
Просмотров: 648 | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
row">

Добавить комментарий