Приветствую Вас, Հյուր! Регистрация RSS
Կիրակի, 19.05.2024

Մանրամասն տեղեկություններ (Կոյպերի գոտի)
Կոյպերի գոտի (երբեմն կոչվում է Էջվորտ - Կոյպերի գոտի) - արեգակնային համակարգի շրջան, որը տարածվում է Նեպտունի ուղեծրից (30 ա. մ. Արեգակից) մինչև մոտավորապես 55 ա. մ. հեռավորության վրա Արեգակից։ Թեև Կոյպերի գոտին նման է աստերոիդների գոտուն, այն մոտ 20 անգամ ավելի լայն է և 20 - 200 անգամ ավելի մեծ զանգված ունի։ Ինչպես և աստերոիդների գոտին, այն բաղկացած է հիմնականում փոքր մարմիններից, այսինքն, նյութից, որը մնացել է Արեգակնային համակարգի ձևավորումից հետո։ Ի տարբերություն աստերոիդների գոտու մարմինների, որոնք բաղկացած են հիմնականում լեռնային ապարներից և մետաղներից, Կոյպերի գոտու մարմինները կազմված են հիմնականում ցնդող նյութերից (որոնք անվանվում են սառույցներ), այնպիսիք, ինչպիսիք են մեթանը, ամոնիակը և ջուրը։ Մոտակա տիեզերքի այս շրջանում տեղաբաշխված են առնվազն երեք գաճաճ մոլորակներ՝ Պլուտոնը, Հոմեան և Մակեմակեն։ Բացի այդ, ենթադրվում է, որ որոշ Արեգակնային համակարգի մոլորակների արբանյակներ, ինչպիսիք են Նեպտունի արբանյակ Տրիտոնը և Երևակի արբանյակ Ֆեբեն, նույնպես առաջացել են այս շրջանում։
Այդ ժամանակից ի վեր, երբ 1992 թվականին հայտնաբերվեց գոտին, հայտնի Կոյպերի գոտու մարմինների քանակը արդեն գերազանցել է հազարը, և ենթադրվում է, որ ավելին քան ևս 70 000 Կոյպերի գոտու մարմիններ, որոնց տրամագիծը ավելին է քան 100 կմ դեռ չեն հայտնաբերված։ Նախկինում կարծում էին, որ Կոյպերի գոտին հանդիսանում է կարճաժամկետ գիսաստղերի (որոնց ուղեծրերի պտույտի պարբերությունը պակաս է քան 200 տարին) հիմնական աղբյուրը։ Սակայն դիտարկումներ, որոնք իրականացվում են, սկսած 1990-ականների կեսերից, ցույց տվեցին, որ Կոյպերի գոտին դինամիկ կայուն է, և որ գիսաստղերի իրական աղբյուրը հանդիսանում է ցրված սկավառակը, դինամիկ ակտիվ շրջան, որը ստեղծվել է Նեպտունի դեպի դուրս ուղղված ազդեցության շնորհիվ 4,5 մլրդ տարի առաջ։ Ցրված սկավառակի մարմինները, օրինակ՝ Էրիսը, նման են Կոյպերի գոտու մարմիններին, սակայն հեռանում են իրենց ուղեծրերով Արեգակից շատ հեռու (մինչեւ 100 ա. մ.)։
Պլուտոնը խոշորագույն հայտնի Կոյպերի գոտու մարմինն է։ Իսկզբանե, այն համարվում էր մոլորակ, բայց, քանի որ այն պատկանում է Կոյպերի գոտուն, այն դասակարգվեց որպես գաճաճ մոլորակ։ Իր կազմով Պլուտոնը նման է այլ Կոյպերի գոտու մարմիններին, իսկ նրա պտույտի պարբերությունը թույլ է տալիս նրան հատկացնել «պլուտինո» ենթախմբին։ Ի պատիվ Պլուտոնի այս պահին հայտնի չորս գաճաճ մոլորակների ենթախումբը անվանում են «պլուտոիդներ»։
Կոյպերի գոտին չպետք է շփոթել հիպոթետիկ Օորտի ամպի հետ, որը գտնվում է հազարավոր անգամ ավելի հեռու։ Կոյպերի գոտու մարմինները, ինչպես նաև ցրված սկավառակի և Օորտի ամպի մարմինները դասում են տրանսնեպտունային մարմիններին (ՏՆՄ)։
Категория: Լուրեր | Добавил: ero (22.02.2012) | Автор: ERIK
Просмотров: 513 | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
row">

Добавить комментарий