Приветствую Вас, Հյուր! Регистрация RSS
Կիրակի, 19.05.2024

Մանրամասն գաղափար (գինեսի ռեկորդների գիրք)
Գինեսի ռեկորդների գիրք (անգլերեն` The Guinness Book of Records) — աշխարհի ամենահետաքրքրաշարժ, արտասովոր, նաև զվարճալի երևույթների տեղեկատու է։
Գիրքն ստեղծելու գաղափարը հղացել է «Գինես» հրատարակչության կառավարիչ–տնօրեն, անգլիացի Հյու Բիվերը և Լոնդոնում բացել է հատուկ գրասենյակ։ 198–էջանոց առաջին հրատարակությունը լույս է տեսել 1955, օգոստոսի 27, որն առաջինն էր ամենաընթերցվող գրքերի ցուցակում։ 1974 «Գինեսի ռեկորդների գիրքը» նույնպես գրանցվել է այդ գրքում` որպես գրահրատարակչության պատմության մեջ հեղինակային իրավունքով պաշտպանված ամենաճանաչված և ամենատարածված գիրքը։Ամերիկայում առաջին հրատարակությունը լույս է տեսել Նյու Յորքում, 1956։
Գիրքն այնուհետև տպագրվել է 35 լեզվով և ունեցել 262 հրատարակություն։
«Գինեսի ռեկորդների գիրքը» բաղկացած է «Մարդ», «Կենդանական աշխարհ», «Բնություն», «Տիեզերք», «Գիտության աշխարհ», «Արվեստ և զվարճալիքներ», «Շինարարական կառույցների աշխարհ», «Մեխանիկայի աշխարհ», «Գործարար աշխարհ», «Մարդու աշխարհ», «Սպորտ», «Խաղեր և մրցումներ», «Այլևայլք» գլուխներից։
«Գինեսի ռեկորդների գրքի» օրինակով Հայաստանում ստեղծվել է «Դյուցազնագիրք» ռեկորդների ժողովածուն։
Категория: Լուրեր | Добавил: ero (22.02.2012) | Автор: Erik E
Просмотров: 487 | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
row">

Добавить комментарий