Приветствую Вас, Հյուր! Регистрация RSS
Կիրակի, 19.05.2024

Մանրամասն գաղափար ( Աստղագուշակություն)
Աստղագուշակությունը (նաև աստղաբանություն, ախտարք) հավատանքների, ավանդույթների և ուսմունքների համակարգ է, որը ենթադրում է տիեզերական մարմինների՝ (աստղերի, մոլորակների, գիսավորների և այլն) հատկությունների և շարժման ազդեցությունը երկրային իրականության՝ բնության, մարդու և մարդկային հանրության ճակատագրի վրա։ Ըստ գիտնականների, աստղագուշակությունը կեղծ գիտություն է և սնահավատություն է։
Աստղագուշակությունը հերմետիկ ուսմունք է, ի տարբերություն աստղագիտության, այն չի զբաղվում Տիեզերքի նյութական բաղադրամասի ուսումնասիրությամբ և ոչ էլ Երկրագնդի ու Տիեզերքի զուտ ֆիզիկական փոխհարաբերությունների հետազոտմամբ։ Հնագույն շրջանում, երբ գոյություն չուներ գիտելիքի դասակարգումն ու ստորաբաժանումը գիտությունների Աստղագուշակությունը ներքո ձևավորվում և զարգանում էին մի շարք գիտություններ և հատկապես՝ աստղագիտությունը, թվաբանությունը, տոմարագիտությունը, օդերևութաբանությունն ու բժշկությունը։ Աստղաբանությունն ու աստղագիտությունը հազարամյակներ շարունակ զարգանում էին, որպես մեկ ամբողջություն, նույն գիտության երկու ճյուղեր. առաջինը` Տիեզերքի հոգևոր կառույցի և մարդու փոխհարաբերությունների, և երկրորդը՝ Տիեզերքի նյութական կազմվածքի վերաբերյալ։ Միջնադարում աստղագուշակությունը համարվել է մեծարգո արվեստ, իսկ աստղաբանը՝ վարպետը կամ արտիստը, հասարակական մեծ պատիվ էր վայելում։ 18-րդ դարում սկիզբ առած աստղաբանական գիտելիքի նահանջն ու աղավաղումը, ինչպես նաև էմպիրիկ /փորձարարական/ գիտությունների զարգացումը հանգեցրին աստղաբանության վարկանիշի անկմանն ու ակադեմիական գիտությունների շարքից նրա դուրս մղմանը: Ժամանակակից աստղաբաններից ոմանք գտնում են, որ աստղագուշակությունը գիտություն է, որն առավելապես մոտ է կանգնած հոգեբանությանը, քանի որ աստղաբանական վերլուծության ժամանակ օգտագործվում են նաև ժամանակակից հոգեթերապիայի ձեռք բերումները: Կան նաև այնպիսինները, ովքեր համոզված են, որ ժամանակակից գիտության մեթոդներով հնարավոր չէ ապացուցել աստղագուշակության դրույթները ճշմարտացիությունը, ուստի անհնարին է այն գիտությունների շարքին դասել: Այնուամենայնիվ, չնայած աստղագուշակության անկումնային իրավիճակին, հասարակության մեջ շարունակում է պահպանվել հետաքրքրությունն ու հավատքը նրա նկատմամբ:
Աստղերն իշխում են մահկանացուների, իսկ իմաստուններն՝ աստղերի վրա։
Միջնադարյան աստղաբանական ասացվածք
Категория: Լուրեր | Добавил: ero (22.02.2012) | Автор: Erik E
Просмотров: 697 | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
row">

Добавить комментарий