Приветствую Вас, Հյուր! Регистрация RSS
Կիրակի, 19.05.2024

Համալսարան
Ընդհանուր տեղեկություններ

ՀՊՃՀ առաջին մասնաշենք
Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանն իրավաժառանգորդն է Կառլ Մարքսի անվան Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի, որը հիմնադրվել է 1933 թ. ունենալով ընդամենը 2 ֆակուլտետ և 107 ուսանող։ Ինստիտուտն աճել է Հայաստանի ինդուստրացման տեմպերին համընթաց և 1980 – 1985 թթ. հասել իր զարգացման գագաթնակետին՝ ունենալով շուրջ 25000 ուսանողներ և 66-ից ավելի մասնագիտություններ, դառնալով Հայաստանի խոշորագույն բարձրագույն ուսումնական հաստատությունը և Խորհրդային Միության առաջատար ինժեներական դպրոցներից մեկը։

ՀՊՃՀ 2-րդ մասնաշենք
Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը 1991 թ. նոյեմբերի 29-ին վերակազմակերպվեց և վերանվանվեց Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարան (ՀՊՃՀ)։ ՀՊՃՀ կենտրոնական կրթահամալիրը գտնվում է Երևանում, իսկ մասնաճյուղային կրթահամալիրները՝ Գյումրիում, Վանաձորում և Կապանում։ ՀՊՃՀ կառավարման մարմիններն են Համալսարանի Խորհուրդը, Գիտական խորհուրդը, Ռեկտորատը, Ուսանողական խորհուրդը։

ՀՊՃՀ 9-րդ մասնաշենք
Համալսարանն ունի հենակետային վարժարաններ Երևանում և մարզերի մասնաճյուղերում, որոնց նպատակն է դեռ դպրոցում որոշել և հավաքագրել շնորհաշատ ապագա ճարտարագետների։ Համալսարանն իրականացնում է միջին, բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության 5 հիմնական կրթական ծրագրեր՝ կրտսեր ճարտարագետի, բակալավրի, մագիստրոսի և հետազոտողի որակավորման աստիճանների շնորհումով։
Բացի ուսումնական ստորաբաժանումներից, Համալսարանում գործում են մի շարք աջակցող ծառայություններ՝ Դասախոսների կատարելագործման կենտրոն, Ընդունելության հարցերի և ուսանողական կարիերայի աջակցման կենտրոն, Քոմփյութերային կենտրոն, Գիտատեխնիկական գրադարան՝ ավելի քան 1 միլլիոն միավոր գրականությամբ, տպարան և այլն, ինչպես նաև մշակութային, մարզական, սոցիալական և այլ օբյեկտներ, ուսումնամարզաառողջարարական ճամբարներ։ Համալսարանն ունի համակարգչային լայն ցանց՝ ավելի քան 1200 ժամանակակից համակարգիչներով և տեխնոլոգիական կարողությամբ մի շարք լսարաններ։

ՀՊՃՀ-ի օնլայն լսարան
Այսօր Համալսարանի հազարավոր շրջանավարտներ միավորվել են «ԵրՊԻ-ՀՊՃՀ Շրջանավարտների ասոցիացիա» հասարակական կազմակերպությունում՝ ձգտելով նպաստել իրենց Ալմա Մաթերի համակողմանի զարգացմանը։ Հիմնական կրթական ծրագրերով Համալսարանում այսօր սովորում են ավելի քան 10 հազար ուսանողներ, մագիստրանտներ և ասպիրանտներ։
ՀՊՃՀ օտարերկրյա քաղաքացիների ուսուցման բաժանմունքում և այլ դեպարտամենտներում հայերեն և անգլերեն լեզուներով ուսում են ստանում ավելի քան 500 արտասահմանցի ուսանողներ։
Համալսարանն իր զարգացած գիտահետազոտական համակարգով իրավամբ համարվում է տեխնիկական գիտությունների առաջատար կենտրոն։ ՀՊՃՀ-ն առաջինն էր Հանրապետությունում, որ ներդրեց բարձրագույն կրթության երկաստիճան, ապա՝ եռաստիճան համակարգերը, իսկ այսօր հաջողությամբ փորձարկում է կրեդիտների կուտակման և փոխանցման Եվրոպական ECTS համակարգը՝ Բոլոնիայի գործընթացի զարգացումներին համահունչ։
Համալսարանն անդամակցում է Եվրոպական համալսարանների ասոցիացիային, ներգրավված է Եվրոպական և միջազգային այլ կրթական և գիտական բազմաթիվ ծրագրերում (TEMPUS, TACIS, USAID, INTAS, NATO, NISCUPP և այլն)։
[խմբագրել]ՀՊՃՀ դեպարտամենտներ

ՀՊՃՀ քարտեզ
Քիմիական տեխնոլոգիաների և բնապահպանական ճարտարագիտության դեպարտամենտ
Էլեկտրատեխնիկական դեպարտամենտ
Մեքենաշինության դեպարտամենտ
Կիբեռնետիկայի դեպարտամենտ
Էներգետիկայի դեպարտամենտ
Ռադիոտեխնիկայի և կապի համակարգերի դետարտամենտ
Քոմփյութերային համակարգերի և ինֆորմատիկայի դեպարտամենտ
Մեխանիկայի և մեքենագիտության դեպարտամենտ
Մաթեմատիկայի դեպարտամենտ
Ընդերքաբանության և մետալուրգիայի դեպարտամենտ
Տրանսպորտային համակարգերի դեպարտամենտ
Հասարակական գիտություների և լեզուների դեպարտամենտ
Միկրոէլեկտրոնային սխեմաներ և համակարգեր միջդեպարտամենտալ ամբիոն]ՀՊՃՀ Էլեկտրատեխնիկական դեպարտամենտ
ՀՊՃՀ-ի Էլեկտրատեխնիկական ֆակուլտետը հիմնադրվել է 1942թ.–ին: Ֆակուլտետն ունի 3 ամբիոն` էլեկտրական մեքենաների և ապարատների, արտադրական պրոցեսների, տեղակայանքների ավտոմատացման և էլեկտրաբանեցման, տեսական և ընդհանուր էլեկտրատեխնիկայի, որտեղ դասավանդում են 9 պրոֆեսոր, 30 դոցենտ, 11 ասիստենտ և դասախոս:
Ընդհանուր տեղեկատվություն

Գործունեության տարիների ընթացքում ֆակուլտետը ղեկավարել են`
Ալեքսանդր Խաչատրյանը(1942-1943)
Վիկտոր Խաշչինսկինը (1943-1947),
Երեմ Սաֆարյանը (1947-1948),
Վիկտոր Պետրոսյանը (1948-1952),
Սուրեն Ավագյանը (1952-1956),
Էմիլ Դիլանյանը (1956-1961),
Վազգեն Գյուլխանդանյանը (1961-1978),
Յուրի Չատինյանը (1978-1990),
Միքայել Մնացականյանը (1990-1994),
Ժորա Միրզաբեկյանը (1994-1998),
Սուրեն Հովսեփյանը (1998-2008).
2009թ.-ից ֆակուլտետի դեկանն է Վարդան Համբարյանը:

Ֆակուլտետի 50 դասախոսներից 40-ը (80%) ունեն գիտական աստիճաններ: Կրթական 4 ծրագրերի 2 մասնագիտությունների գծով ֆակուլտետում սովորում են 404 ուսանող, 29 մագիստրանտ, 9 ասպիրանտ: Ֆակուլտետի գիտահետազոտական աշխատանքի հիմնական ուղղություններն են` անհամասեռ միջավայրում էլեկտրական և մագնիսական դաշտերի, շարժվող տարրական մասնիկների էլեկտրակամագնիսական դաշտի հետազոտում, գծային և ոչ գծային շղթաների հաշվարկի նոր մեթոդների մշակում, մետաղական և ոչ մետաղական հանքաքարերի մանրացման գործընթացն ապահովող էլեկտրամեխանիկական համակարգի մոդելավորում և լավարկում, ֆոտոփոխակերպիչների կողմնորոշման և դրանց ինֆորմացիոն չափիչ համակարգերի հետազոտում, շահագործման ընթացքում խոշոր հիդրոգեներատորների ախտորոշման համակարգերի որակային կատարելագործված մշակում, ավտոմատացման և կառավարման նոր էլեկտրամագնիսական համակարգերի մշակում, էլեկտրամեկուսիչ նյութերի և կառուցվածքների ախտորոշման մեթոդների մշակում:
[խմբագրել]
Категория: Լուրեր | Добавил: ero (06.03.2012)
Просмотров: 625 | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
row">

Добавить комментарий